00:00:00

Ասվել է՝ դիմումը գրի-գնա. «Հրապարակ»

13:38, 28 փետրվար 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանն ազատվելու դիմում է գրել, խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը ԴԱՀԿ նախկին խոսնակ, էներգետիկայի նախարարության լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանն է: Թարփոշյանը խուսափում է խոսել, չի պատասխանում զանգերին, իսկ նախարարությունից տեղեկացանք. «Վասակն ասել է` իրեն ասվել է, որ դիմում գրի-գնա. պատճառը չի ասվել», բայց, հավանաբար, ազատվել է նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումի փաստը հաստատելու պատճառով: Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ Մանուկյանը կպաշտոնավարի նաև ապրիլից հետո, այս փուլում դժվար թե նախարարը փոխվի: Իսկ Վասակ Թարփոշյանին անաշխատանք չեն թողել՝ նա տեղափոխվել է ՋԷԿ, տնօրենի խորհրդականի թե օգնականի կարգավիճակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր