00:00:00

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանն իր կնոջ հիմնարկը չի դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող օղակ. «Հրապարակ»

18:00, 11 հուլիս 2020 Առողջություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ նախաձեռնությունը, որով առաջարկում է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը լիազորություն տալ՝ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։
Արդյունքում նախարարությունը կկարողանա իրականացնել լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղիղ կենթարկվեն նախարարությանը։ Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության ռեժիմի մասին օրենքով, բայց անգամ պատերազմի տարիներին պետությունը չի օգտվել այս դրույթից։
Սա բուռն դժգոհություններ է առաջացրել առողջապահության համակարգում, որտեղ կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ։ Որ այս 2 տարում նա ոչ մի նորմալ կադր չի նշանակել, նշանակվածներն էլ ձախողվել են, իր ձեռնարկները՝ տապալվել։ Ավելին, հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Թորոսյանն իր կնոջ հիմնարկը՝ ՄԻԲՍ-ը, չի դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող օղակ։ Կառավարությունում էլ նրա գործունեությամբ հիացած չեն․ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձում էր բացատրել, որ սա վտանգավոր հետևանքներ է ունենալու՝ կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, ԲԿ-ների սեփականատերերը կարող են հետագայում կառավարությանը փոխհատուցման պահանջներ ներկայացնել իրենց չստացված շահույթի մասով։
Ուշագրավ է, որ հունիսի 27-ին Փաշինյանը, անդրադառնալով  կենտրոնացված կառավարման մասին հարցին, ասել էր՝ այսօր չկա նման գործողությունների կարիք։ Մնում է պարզել, թե ով է Հայաստանում վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արսեն Թորոսյանը, և ինչով է նա համոզել վարչապետին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր