00:00:00

Արարատի մարզում 26-ամյա վարորդը Chevrolet Niva-ով բախվել է շինության պատին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

21:12, 14 ապրիլ 2018 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 13-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 06։00-ի սահմաններում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 26-ամյա Սերոբ Ս.-ն Ուրցաձոր-Վեդի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Chevrolet Niva մակնիշի 264 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և գլխիվայր շրջվելով հայտնվել մայթին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սերոբ Ս.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 16-ամյա Աստղիկ Խ-ն և 18-ամյա Միլենա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր