00:00:00

ՀՀԿ-ականները լքել են իրենց տները ու կապրեն հյուրանոցներում

20:25, 14 ապրիլ 2018

ՀՀԿ-ականները անհանգստացած են վերջին օրերի զարգացումներից: Երեկվանից ընդդիմադիրները գրավել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը ու հայտարարել են շուրջօրյա հավաքներ սկսելու մասին: Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ փորձելու են քվեարկության օրը թույլ չտալ ՀՀԿ-ական պատգամավորներին լքել իրենց բնակարանները: politik.am-ի տեղեկություններով այս հայտարարությունը անհանգստացրել է ՀՀԿ-ին և կուսակցությունում իրենց պատգամավորներին զգուշացրել են, որ քվեարկությունից մեկ օր առաջ իրենք պետք է բնակվեն կամ հարազատների մոտ, կամ հյուրանոցներում, որպեսզի ընդդիմությունը չկարողանա խոչընդոտել իրենց մասնակցությանը ԱԺ-ում կայանալիք քվեարկությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր