00:00:00

Կորոնավիրուսով վարակման 526 նոր դեպք. կա 20 մահ. ապաքինվել է 573 մարդ

14:44, 09 հուլիս 2020 Առողջություն

Հայաստանում հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 526 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 30346 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 129166  վերջին մեկ օրում 1995 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11641 պացիենտ, նվազել  է` 67-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 18000 անձ` վերջին մեկ օրում 573 անձ: Ընդհանուր առմամբ, 535 պացիենտ մահացել է (ավելացել է 14-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 170 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր