00:00:00

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է

20:11, 14 ապրիլ 2018

Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը, որի  արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի  գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Ծրագրի իրականացման շրջանակներում  կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի  սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի  ս.թ. դեկտեմբերի 1-ին:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր