00:00:00

Ցուցարարները գրավել են Հանրային ռադիոյի շենքը

20:00, 14 ապրիլ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ձեռքերը վեր պարզած մտան Հանրային ռադիոյի շենք: Նրանք բարձրացան վերեւի հարկ: «Որեւէ մեկը որեւէ բանի ձեռք չտա: Որեւէ մեկի հասցեին, որեւէ ոստիկանի հասցեին որեւէ թթու խոսք չլսեմ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներողություն խնդրելով ոստիկաններից, որոնց անհարմարություն են պատճառում: «Մենք հիմա գտնվում ենք Հանրային ռադիոյի շենքի մոտ, սա մեր հաջորդ հաջողությունն է: Սա բաց ձեռքերի մարտավարության նվաճումն է: Դուք տեսաք, որ ոստիկանը, լիցքավորած զենքը ձեռքին: Ես նրան ոչ մի թթու խոսք չասացի, մեր տղաները միայն խնդրում էին: Ես ասացի, եթե պիտի կրակես սպանես, կրակիր»,-նշեց Փաշինյանը: Նա խնդրեց իրեն եթեր տրամադրել: «Մենք այստեղ ենք բողոքելու համար այն բանի դեմ, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը: ՀՀ քաղաքացիները, ըստ էության, զրկված են հայաստանի քաղաքական կյանքը օբյեկտիվ լուսաբանող հեռուստատեսային տեղեկատվություն ստանալուց: Հեռուստատեսային դաշտը տեղեկատվական շրջափակման է ենթարկել «Իմ քայլը» արշավը: Հանրային հեռուստատեսությունը դարձել է ՀՀ քաղաքացիներին գերեվարելու գործիք: Մենք սրանով մեր քաղաքական բողոքն ենք արտահայտում՝ տեղեկատվական բլոկադայի ենթարկելու կապակցությամբ: Մենք որեւէ մեկին վնաս տալու մտադրություն չունենք: տանում ենք բաց ձեռքերի քաղաքականությամբ ՀՀ քաղաքացիներին ազատագրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի գերությունից»,-հայտարարեց Փաշինյանը: Նա ներողություն խնդրեց ոստիկաններից ու Հանրային ռադիոյի աշխատակիցներից անհարմարություն պատճառելու համար՝ հավելելով, որ այս անհարմարությամբ իրենք փորձում են քաղաքացիներին ազատել ավելի մեծ անհարմարությունից՝ պետության կորստից: Հանրային ռադիոյի շենքում լույսերն անջատել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր