00:00:00

Դավիթ Լոքյանը համապետական շաբաթօրյակին Գեղարքունիքի մարզում էր

19:52, 14 ապրիլ 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Դավիթ Լոքյանը համապետական չորրորդ շաբաթօրյակը սկսելով Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի տարածքից, այնուհետև փոխնախարար Վարազդատ Կարապետյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Սևան քաղաք, ծանոթացել համայնքում իրականացվող բնապահպանական մաքրման աշխատանքներին, բնակչության հետ քննարկել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության բարձրացման անհրաժեշտությանն ուղղված հարցեր։ Շրջայցի ընթացքում Դավիթ Լոքյանը կարևորելով ծրագրի նշանակությունը, արձանագրված ձեռքբերումներն ու շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու հասարակական գիտակցության մեջ դրական տեղաշարժը`  նշել է. «Մենք որոշել ենք այլևս համապետական կամ այլ անուններով  շաբաթօրյակներ չանցկացնել, դրա փոխարեն մարզպետները, համայնքապետերը կազմելու են զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքների մաքրման գրաֆիկ և առաջնորդվելու են իրենց սահմանած ժամանակացույցով»։ Դ.Լոքյանը  նկատելով հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհների եզրերի աղտոտվածությունը՝ ընդգծել է, որ աղբահանության և աղբահեռացման  աշխատանքները միայն համայնքապետով, մարզպետով ու նախարարով չպետք է սահմանափակվեն, այլ պետք է դառնան  յուրաքանչյուրիս պարտականությունը: Դ.Լոքյանի խոսքով`  շուտով  «Վարչական իրավախախտումների մասին»  օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ  կընդունվի, և համայնքապետերն  իրավունք կունենան շատ մեծ տուգանքներ սահմանել իրավախախտ քաղաքացիների նկատմամբ, սակայն, միաժամանակ հույս է հայտնել, որ լրատվական միջոցների կողմից իրականացվող քարոզչական և բացատրական աշխատանքները հնարավորություն կտան խուսափել ծայրահեղ վարչական միջոցների կիրառումից։ Դավիթ Լոքյանը նաև տեղեկացրել է, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ամսից կմեկնարկի աղբավայրի կառուցումը, և շուտով  այդ ողջ տարածաշրջանը  հնարավորություն կունենա օգտվել դրանից: «ԵՄ մասնագետների օգնությամբ մենք կազմում ենք սխեմաներ, աղբավայրերի փաստագրման մեխանիզմներ, ինչը մեզ հնարավորություն կտա գործընթացը տեղափոխել Շիրակի, Լոռու մարզեր: Մենք ամբողջ երկրում ունենալու ենք աղբահանության հստակ սխեմաներ, աղբավայրերի տեղադրություն , իսկ աղբավայրերի քանակը չպետք է գերազանցի 15-ը:  Այսօր զուգահեռ բանակցություններ են տարվում,  աղբի այրման որոշակի մեխանիզմների ներդրման և դրանից էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ»,-ասել է Դ. Լոքյանը: Հավելենք, որ ՏԿԶ նախարարութան ներկայացուցիչները գտնվում են հանրապետության  տարբեր մարզերում, հետևում  շաբաթօրյակի աշխատանքներին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր