00:00:00

1-2 շաբաթից թեստավորման ծավալները կհասցնենք օրական 3 հազարի, եւս 1000 թեստ կանեն մասնավոր լաբորատորիաները. Նախարար

16:03, 07 հուլիս 2020 Առողջություն

Այնպես չի, որ մենք ասում ենք, որ պետք չի թետսավորման քանակն ավելացնել, նաեւ այնպես չի, որ չի ավելացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը: «Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կաճի: Կանխատեսում ենք, որ 1-2 շաբաթների ընթացքում, մեր հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր պետական լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3 հազարի, եւ մասնավոր լաբորատորիաներն էլ գումարած հնարավոր է ունենքն մինչեւ 4 հազար թեստ: Սակայն պետք է հիշենք, որ թեստավորումն ընդամենը միջոց է հայտնաբերելու վարակակիրներին, որն ունի երկու նպատակ՝ թեթեւ պացիենտներին մեկուսացնելու, եւ բուժելու: Բուժման առումով կրող եմ ասել, բոլոր բուժման կարիք ունեցողներին բուժում ենք, բայց խնդիր ունենք ասիմպտոմ դեպքերը հայտնբերելու հարցում եւ այստեղ թեստավորման ավելացումը կօգնի դրան: Մենք երբ սկզբում 200-300 թեստ էինք անում, դա համարումէինք ահռելի թիվ, հիմա 2500-ը սովորական է դարձել.,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ մոտ պագայում 4 նոր լաբորատորիա են բացելու՝ երկուսը Երեւանում, մեկական՝ Իջեւանում եւ Մարտունիում: Արսեն Թորոսյանն ասաց, որ չի եղել օր, որ իրենք թեստ չունենան, բայց եղել են դեպքեր, երբ չի եղել թեստավորման անհրաժեշտ փայտիկը, քանի որ աշխարհում դեֆիցիտ կա: Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում 80 հազար թեստ են գնել, եւս 60 հազարը նվեր են ստացել եւ եւս 100 հազար թեստ արդեն արտադրվել է հենց Հայաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր