00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

18:41, 14 ապրիլ 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգաց¬ման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդե¬լեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջա¬ռող¬ջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր