00:00:00

Պատշգամբից վայր ընկած երեխան մահացել է

17:35, 14 ապրիլ 2018 Պատահարներ

Երեկ  Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական առողջության կենտրոնից Երեւանի  «Սուրբ Աստվածամայր»   բժշկական կենտրոն  տեղափոխված 2.5 տարեկան երեխան մահացել է, հայտնում է Henaran.am-ը: Հիշեցնենք, որ  Գյումրիում շենքի 4-րդ հարկից վայր ընկած 2,5 տարեկան  Էդգար Հակոբյանը  կախվել էր պատշգամբի ճաղավանդակներից ընկած խաղալիքին նայելու և գլխիվայր ընկել էր: Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Տեղում վերակենդանացման միջոցառումներ են արել, սրտի մերսում է կատարվել, միացվել է արհեստական շնչառության սարքին, Գյումրիի բժիշկներին  միացել էին Երևանի  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի մասնագետները, իսկ ավելի ուշ երեխային տեղափոխել էին Երևան,  որտեղ  և փոքրիկը մահացել է, առկա են եղել կյանքի հետ  անհամատեղելի վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր