ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանիգիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյանանդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, անսպառ եռանդ նրագործունեության մեջ և ամենայն բարիք։
«Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական,կազմակերպչական և մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պետական ատյաններիկողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գիտական ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձերվաստակի և ճանաչման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։