00:00:00

Հանրապետությունում այսօր համապետական շաբաթօրյակ է

16:58, 14 ապրիլ 2018

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկել է  համապետական չորրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցում են շուրջ 150 928  մարդ, թվով 1 947  կազմակերպություն: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 1 537 միավոր տեխնիկա ` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: Համապետական շաբաթօրյակին նախատեսվում է ծառատունկ մարզերի առանձին բնակավայրերում, միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհների եզրերի, զբոսաշրջային ուղղությունների, պատմամշակութային տարածքների և բնական ու պատմական հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներ։ «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկից ի վեր արդեն կազմակերպվել է երեք համապետական շաբաթօրյակ և երեք լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում: Արդյունքում՝ 2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ հանրապետության տարածքում գույքագրված և արձանագրված 2031 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1622-ը, փակման են ենթակա 163 –ը: «Մաքուր Հայաստան»  ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «Կոշտ կենցաղային թափոնների մասին»  ռազմավարության շրջանակներում՝ նպատակ ունենալով բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունն ու խնամքը դարձնել յուրաքանչյուր քաղաքացու առօրյայի անբաժանելի մասնիկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր