00:00:00

Ինչ են խոսել Հովհաննիսյանն ու Փաշինյանը

16:56, 14 ապրիլ 2018

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ֆրանսիայի հրապարակ էր այցելել, որտեղ նստացույց են անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ նրանց համակիրները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Րաֆֆի Հովհաննիիսյանը շրջեց Ֆրանսիայի հրապարակում, ողջունեց հավաքվածներին, ողջագուրվեց Նիկոլ Փաշինյանի հետ եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ: «Իմ մոտեցումը եղել է այն, որ այս պայքարը շարունակվում է, երկարատեւ պայքար է, որը մեր ժողովուրդը տարել է տարիների ընթացքում: Մինչեւ այս անցկացրած բողոքի ակցիաները մի շղթա են կազմում,  եթե մենք այդ շղթայի տրամաբանության մեջ տեսնենք, իհարկե հնարավոր է հասնել հաջողության»,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, որ եթե 100 հազար քաղաքացի հավաքվի եւ իրենց աջակցի, ապա իրենց հաջողությունը երաշխավորված է, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ դրան, սակայն կարեւոր է, որ ժողովուրդը իր ոգով եւ իր քանակով պատրաստ լինի երկար կանգնելու: «5 տարի առաջ մեր պայքարի ժամանակ, ես հարթակից ասում էի, որ սա երկարատեւ պայքար է, մեկ օրվա պայքար չէ եւ ինչ այսօր չի լուծվում, վաղն անպայման կլուծվի: Այն, որ հայ ժողովուրդը պետք է իր քանակով եւ իր քվեով կանգնի, դա կարեւոր է»,- ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ միայն Սերժ Սարգսյանի հեռանալով հարց չի լուծվի. «Սա մի ամբողջ ախտահանում է, անգամ անուններով պետք չի խոսել: Որեւէ մեկը չի  կարող ասել, որ ինքն է պետությունը եւ վերջ: Այդ հայտնի ասույթը Հայաստանում սերնդեսերունդ կիրառվում է, եւ ղեկավարները կարծում են, որ իրենք անփոխարինելի են եւ Աստծո առաջ ասում են, որ պետական շահը պահանջում է, որ իրենք ուխտադրուժ լինեն եւ շարունակեն իրենց ծառայությունը: Ես պարզապես ասում եմ, որ պետական մարդը, գործիչը, պետք է ասի, որ ես պետության մասնիկն եմ, ես պետությունը չեմ: Իսկ պետության շահը ենթադրում է , որ ես շարունակեմ իմ ծառայությունը, բայց ոչ երբեք այս խեղկատակության միջոցով, որ կեղծ հանրաքվեով, որ նախագահը դարձրեց սուպերվարչապետական եւ ամեն ինչ գնում է նրան, որ նույն մարդը ապրի նույն տանը եւ աշխատի նույն վայրում հավերժաբար եւ ամեն ինչը՝ Սահմանադրությունը, վարքուկարգը հյուսվում է մի մարդու ընտանիքի եւ նրա շահերի հիման վրա: Ես ասում, որ այս ախտը պետք է հանվի եւ վերջապես մեն կկարողանանք գտնել այդ միասնության բանաձեւը»,-ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ եթե այս անգամ ընդդիմությունը հաջողության հասնի, ապա Հայաստանում ավելի արդար, ազատ իրավիճակ կստեղծվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր