00:00:00

«Երկիր ծիրանին» պատրաստվում է Սերժ Սարգսյանի խորհրդանշական մահապատժին. Ակցիա Գյումրիում

16:28, 14 ապրիլ 2018

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրի քաղաքում բողոքի ակցիա է իրականացնելու: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայությունը չի կարող լինել անհաղորդ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին: Հայությունը պետք է կազմակերպված դիմավորի նոր աշխարհակարգի հիմնադրման իրողությունը: Հստակ պատկերացնի, որ որոշ անձանց եւ միավորների կողմից դեռ ընդունվող Սերժ Սարգսյանի եւ այս պահին ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի թատերական կաղապարի տակ թաքցված է մոնղոլական ստրուկի համառությունը, ստրուկներ, ովքեր համբուրել են խանի ամենաստորին պատվիրակի ասպանդակները եւ խանության կործանման փուլում փորձ են կատարում առավել զուսպ տոնով արտահայտվել եւ բեմադրել, թե սահուն երկարաձգվում է իրենց բռնակալական կյանքը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բռնակալության սպասարկուի, նրա վերջին բոլշեւիկի, թաթար-մոնղոլական քաղաքականության կատարածուի եւ այլոց նկատմամբ հրապարակային մեղադրանքներ հնչեցնելով եւ կարեւորելով նրանց նկատմամբ հրապարակային դատապարտող վերաբերմունքի դրսեւորումը, իրականացնելու է քաղաքացիական խորհրդանշական մահապատիժ: Քաղաքացիական խորհրդանշական մահապատժի միջոցով ի ցույց է դրվելու եւ ընդգծվելու է դիրքորոշում, որ համայն հայությունը հաշտ չէ իր երկրում տիրող բռնակալական համակարգի հետ, եւ անցնում է այն քանդելու համալիր ու արմատական միջոցառումների: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որդեգրելով ցանցային եւ ներառող պայքարի տրամաբանությունը, Համահայկական մեծ ընդվզման շրջանակներում վաղը` 2018 թվականի ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում անցկացնելու է բողոքի ցույց` ընդդեմ քառորդդարյա բռնակալության: Ցույցի ընթացում ելույթով հանդես է գալու Զարուհի Փոստանջյանը: Ցույցի ընթացքում տեղի է ունենալու Սերժ եւ Ռիտա Սարգսյանների եւ այլոց քաղաքացիական խորհրդանշական մահապատժի իրականացում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր