00:00:00

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

16:26, 14 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 14-ին, ժամը 05:12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ին Volkswagen Golf մակնիշի 35 PN 797 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածին. մոտակայքում VAZ 2107 մակնիշի 74 VV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարները Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին, իսկ VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան՝ ուղղել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր