00:00:00

Ամարասի Արթուրը ԱԺ ընտրություններին երիտասարդներին աշխատացրել, փողը չի տվել

15:50, 14 ապրիլ 2018

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ով նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցում  էր ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՕՐՕ դաշինքին մինչ այժմ չի վճարել ընտրությունների ժամանակ իրեն աջակցած եւ իր կողմից ստեղծված ՀԿ-ի ղեկավարին։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց «Միացյալ Հայեր»  ՀԿ գրասենյակի ղեկավար Անի Ալեքյանը։ « Ամարասի Արթուրը ինձ փող է  պարտք ու չի տալիս։ Իր  կողմից գրված պարտավորություն էլ կա , որ պարտավորվում է վճարել։ 2017թ-ի հունվար ամսին ինքը բացեց «Միացյալ Հայեր» ՀԿ-ն, որը ես էի ղեկավարում իմ երիտասարդներով։ Ինքը՝ ըստ պայմանավորվածության ինձ վճարում էր 150․000 ինձ համար եւ եւս  240․000 իմ երիտասարդների ու գրասենյակը պահելու համար։ Գրասենյակը գտնվում էր Կոմանդոսի տարածքում՝ ԴՈՈՍԱՖ-ում։ Սեյրան Օհանյանի քարոզարշավների ժամանակ ես իմ երիտասարդներով աջակցում էի իրան։ Քարոզարշավից հետո սկսեց իմ գումարը չտալ՝ անըդհատ պատճառաբանելով, որ պայմանագրերս ձգձգվում է, սպասի կտամ, դու աշխատի։ 4 ամիս՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսների գումարը չտվեց։ Ես փակեցի գրասենյակը։ Անընդհատ խուսափում էր հանդիպելուց։ Նոյեմբեր ամսին մի կերպ հանդիպեցի իրան ու պարտավորագիր գրել տվեցի՝ ըստ որի պարտավորվումա ինձ վճարի իմ աշխատածը»- պատմեց Անի Ալեքյանը։ Անի Ալեքյանը նշեց, որ փետրվարին դիմել է փաստաբանի, որովհետև  Արթուր Ալեքսանյանը  հրաժարվել է  գումարը տալ։ «Իր օգնականը զանգեց ինձ ասեց Ալեքսանյանը խնդրում է 60 օր սպասես ու հաստատ կտա։ Ապրիլի 15-ին պիտի տար ու էլի չտվեց, հրաժարվում է  էլի»,- ասաց Անի Ալեքյանը։ Irakanum.am-ին չհաջողվեց կապ հաստատել  Արթուր Ալեքսանյանի հետ, սակայն պատրաստ ենք ներկայացնել նաեւ վերջինիս տեսակետը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր