00:00:00

Հայտարարվեց Սերժ Սարգսյանի հետապնդումը սկսելու մասին

15:25, 14 ապրիլ 2018

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հզոր ավտոերթի մասին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ՀՀԿ Խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ գրասենյակը շրջափակելու մտադրությունը չեն իրականացնի, քանի որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդի նիստը անել Ծաղկաձորում:ՀՀԿ Խորհրդի նիստում պետք է կայացվի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջնական առաջադրման որոշումը: Քաղաքացիական պայմանագիրը, որ հայտարարել է Սարգսյանի վարչապետությունը կանխելու միջոցառումների մասին, մտադրվել էր ՀՀԿ Խորհրդի նիստի ընթացքում շրջափակել շենքը: Թեեւ ՀՀԿ-ն կայացրել է Խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշում՝ Գոլդեն Փալաս հյուրանոցում, այդուհանդերձ Քաղաքացիական պայմանագիրը չի հրաժարվում խանգարելու մտադրությունից, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրել են հզոր ավտոերթ անել դեպի Ծաղկաձոր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավտոերթը մեկնարկելու է Հարսնաքար ռեստորանի դիմացից, 16.30-ին: Նա բոլոր քաղաքացիներին կոչ է արել իրենց մեքենաներով միանալ երթին, որպեսզի այն լինի բավական հզոր: Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ այս օրերին ուր էլ գնա Սերժ Սարգսյանը, իրենց շարժումը հետապնդելու է նրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր