00:00:00

Գինու գործարանի մոտ քաղաքացին ընկել է գնացքի տակ

15:10, 14 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 13-ին՝ ժամը 15:32-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում (Պիկետ 9) տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի N3624/25 բեռնատար գնացքն Արարատ-Երևան Պիկետ 10-ի մոտակայքում (592-րդ կմ) վրաերթի է ենթարկել՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.-ին: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր