00:00:00

Սերժ Սարգսյանի պարտությունը

15:06, 14 ապրիլ 2018

«Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության ճակատի» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, երեկ բավական բազմամարդ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում: Հետո Նիկոլ Փաշինյանը բողոքի գործողությունները Ազատության հրապարակից տեղափոխեց Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ հայտարարվեց շուրջօրյա հանրահավաքների մասին։ Սա մարտավարական առումով ճիշտ քայլ էր։ Նախ, որ Ազատության հրապարակում նորանկախ Հայաստանի պատմության մեջ անցկացված հանրահավաք, իշխանափոխությանն ուղղված գործընթաց իր տրամաբանական ավարտին չի հասել՝ ակնհայտ է։ Քաղաքացին մշտապես պարտվել է Ազատության հրապարակում, հիասթափվել եւ տուն գնացել։ Իրավիճակը հիմա այլ է։ Սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի առաջին հաղթանակն էր, մյուս բոլոր այն ուժերի նկատմամբ, ովքեր ինչ-որ ժամանակ Ազատության հրապարակում իշխանափոխություն անելու հայտ էին ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ հաղթանակը ընդդիմադիր բոլոր ուժերին ուղղված կոչն էր։ Նա հիշեցնենք, կոչ արեց այդ ուժերին գալ  հրապարակ եւ միասին իշխանությունը վերադարձնել ժողովրդին, ներել միմյանց։ Փաշինյանն առանձնահատուկ դիմեց Ելք դաշինքի անդամ կուսակցություններին։ Նրանց կողմից արձագանք  մինչ այս պահը չկա։ Սակայն ինքնին տեղի ունեցած փաստը արձանագրում է Փաշինյանի հաղթանակը։ Երեկ տեղի ունեցած գործողությունների արդյունքում իշխանությունը փախավ Երեւանից։ ՀՀԿ-ն, ով իր նիստերը գումարում էր Մելիք Ադամյան փողոցում, այսօր նախատեսված խորհրդի նիստը տեղափոխեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաք։ Սերժ Սարգսյանն իր թիմով հեռացավ Երեւանից։  Չի բացառվում, որ ԱԺ հատուկ նիստն էլ նրանք որոշեն այլ վայրում անցկացնել։ Ամեն դեպքում անկախ նրանից, թե սկսված գործողություններն ինչ ավարտ կունենան, արձանագրվում է կարեւոր հանգամանք, ՀՀ -ում պայքարող քաղաքացիներ կան, նրանց թիվը հասնում է հազարների։ Իշխանությունը այս տարիների ընթացքում հաղթել է ամեն ինչում, բայց պարտվել սեփական ժողովրդին։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր