00:00:00

Ողբերգական վթար Կոտայքում. «Մերսեդեսը» մեծ արագությամբ մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ. վարարդը տեղում մահացել է

14:38, 14 ապրիլ 2018 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մ.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 928 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 53-ամյա Մարտիկ Ղ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի 11 ՕԼ 807 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: Դին տեղափոխելուց հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո ճանշինականները մաքրել են բախման հետեւանքով կողաշրջված «ԶԻԼ»-ի վրայից թափված ավազը, իսկ հետո հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ՝ շուրջ 140 կմ/ժամ արագությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր