00:00:00

Պարապ է. Փոխնախարար «թութակով Սամվելիկ»-ը վազվզում է Երևանի փողոցներում. «Ժողովուրդ»

13:57, 14 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ում ճանաչում են որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսևորել մեծ սպորտում: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` երիտասարդ փոխնախարարը մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայանալիք վազքի մրցույթին։
 Փաստորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ առողջապահության փոխնախարարի աթոռին հայտնված երիտասարդն այն աստիճան չի գիտակցում իր պաշտոնի կարևորությունը, այնքան պարապ է, անելիք չունի, որ հիմնական պարտականությունները որոշել է մի կողմ թողնել ու վազքի մրցույթի մասնակցել:
Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել Երևանի կենտրոնական փողոցներում վազվզելուց. հավանաբար մարզվում է: Հիշեցնենք` խոսքն այն փոխնախարարի մասին է, որը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում: Ի դեպ, մինչ ֆինանսական գծով փոխնախարար Սամվել Մարգարյանը վազվզում է փողոցներում՝ պատրաստվելով մեծ մրցմանը, այս ընթացքում պոլիկլինիկաների աշխատողները չեն ստացել իրենց աշխատավարձերը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր