00:00:00

Նոր բանակցություններ՝ հին բանակցողներով. «168 Ժամ»

13:28, 14 ապրիլ 2018 Մամուլ

«168 Ժամ»-ը գրում է․ «Ադրբեջանում անցկացված ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի էին: Պատահական չէր Ադրբեջանի Սահմանադրության վերաձևակերպումը Ալիևի նախագահության օրոք, նա ցանկանում էր նոր ժամկետում ավելի մեծ լիազորությունների տիրապետել, բայց բոլոր դիտորդներն արձանագրեցին, թե ինչպես Ադրբեջանի նախագահը հասավ նման արդյունքի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացված ընտրություններին և ԼՂ հակամարտության կարգավորման վրա դրանց հնարավոր ազդեցությանը: Ռուս կովկասագետը նկատել է, որ կարևոր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղարաբաղի շուրջ այս ընտրություններից հետո, հատկապես, երբ Ադրբեջանում ամուր նախագահական համակարգ է, իսկ Հայաստանում` խորհրդարանական: Տարասովի դիտարկմամբ՝ հնարավոր է՝ ԼՂ հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված կրակոցները նպատակ ունեն շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական հնարավոր զարգացումներից, թեև դրանք ժամանակ առ ժամանակ ակտիվանում են կամ պասիվանում, որոնք այլևս ոչ մեկի, ցավոք, չեն զարմացնում, քանի որ հակամարտությունը դեռ լուծված չէ»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր