15:22:26

Քանի որ քաղաքացիներն ակրոբատ չեն, չեն կարողանում իրենց տուն մտնել. դիմում

02:59, 28 փետրվար 2018

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ Ելից 166/02 27.02.2018թ. ԴԻՄՈՒՄ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Երևան քաղաքի բնակիչներ Վալյա Սարգսյանը (Կուրղինյան 2/1ա), Արմեն Կարապետյանը (Կուրղինյան 10/3) և Գառնիկ Անտոնյանը (Կուրղինյան 10/10): Դիմումում քաղաքացիները տեղեկացնում են, որ 1992 թվականից իրենց պատկանող հողակտորների վրա կառուցված և սեփականության իրավունքով իրենց պատկանող տներ չեն կարողանում մուտք գործել, քանի որ տների մուտքային դարպասների առջև քարե պարիսպ է կառուցվել: Քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքները՝ ուղղված Երևանի քաղաքապետարանին և դատական ատյաններին, մինչ օրս որևէ արդյունք չեն տվել: Սեփականատերեր հանդիսացող երևանցիները, փաստորեն, շուրջ մեկ տասնամյակ զրկված են սեփական տներ մուտք գործելու հնարավորությունից, քանի որ չունեն ակրոբատի կարողություններ, որպեսզի կարողանան հարևան քարե բարձր պարիսպների վրայով ցատկելով մտնել սեփական տներ: Քաղաքացիների օրինական իրավունքները ապօրինի և աղաղակող կերպով ոտնահարող փաստը ևս մեկ վկայությունն է Երևանի քաղաքապետարանի՝ երևանցիներին հուզող հարցերի և նրանց խնդիրների հանդեպ արհամարհական և կողմնակալ մոտեցման: Այս փաստը նաև ապացույցն է հայաստանյան արդարադատության մարմինների ոչ օրինական վճիռների կայացման իրողության: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոննա Աղեկյանը և խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանը փետրվարի 27-ին այցելեցին նշված հասցեներ և տեղում ականատեսը եղան վերոնշյալ քաղաքացիների իրավունքների բացարձակ ոտնահարմանը՝ տեսանկարահանելով հերթական ապօրինությունը: Պահանջում ենք միջամտել և վերացնել ապօրինությունները: Սոննա Աղեկյան Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մանկավարժ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցություն

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31