00:00:00

ԱԺ հատուկ նիստն էլ գաղտնի կանե՞ն

04:15, 14 ապրիլ 2018

Ֆրանսիայի հրապարակն այս պահին էլ բազմամարդ է։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հավաքված քաղաքացիների հարցերին։ Նրանցից մեկը հարցրեց, թե ինչ են անելու այն պարագայում, երբ ՀՀԿ նիստը գաղտնի է արվում եւ տեղի ու ժամի մասին հստակ ինֆորմացիա չկա։ Փաշինյանը ի պատասխան ասաց, որ նախ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն որոշել է նիստը այլ վայրում անել, խոսում է այն մասին, որ նրանք վախենում են, որ կշրջափակվի ՀՀԿ շենքը։ Ըստ Փաշինյանի իրենք հենց այդպես էլ անելու էին։ Փաշինյանը նաեւ նկատեց, որ ԱԺ նիստը եւս ֆորմալ առումով կարող են այլ վայրում անել, սակյան այս պարագայում իրեն որպես ԱԺ պատգամավորի պարտավոր են տեղյակ պահել ժամի եւ վայրի մասին։ Իսկ, եթե ինքը տեղեկանա՝ կհայտնի բոլորին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր