00:00:00

ՌԴ Ուֆայի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս հինգ հայեր են մահացել. News.am

03:11, 14 ապրիլ 2018 Իրավական

Այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքում դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ 35-ամյա Կամո Գերասիմի Պետրոսյանը, 56-ամյա Մերուժան Սերգեյի Աֆանիկովը, 37-ամյա Սուրիկ Ժորայի Աֆանիկովը, 56-ամյա Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը եւ 29-ամյա Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (ՌԴ քաղաքացի), իսկ 45-ամյա Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց: Մանրամասներն՝ այստեղ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր