00:00:00

ՀՀԿ-ն խորհրդի նիստը գաղտնի վայրում կանի

01:57, 14 ապրիլ 2018

ՀՀԿ-ն խիստ գաղտնի է պահում վաղը տեղի  ունենալիք կուսակցության խորհրդի նիստը։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով  ՀՀԿ-ում որոշում են կայացրել խորհրդի նիստը անցկացնել  ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակում, այլ բոլորովին այլ վայրում, ինչի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչերին չեն հայտնում։ Կուսակցության բոլոր անդամներին հրահանգված է այդ մասին որեւէ ինֆորմացիա չհայտնել։ Ըստ երեւույթին, այս ամենն արվում  է նրա համար, որպեսզի ոչ մեկը չխանգարի Սերժ Սարգսյանին՝ վարչապետ առաջադրելուն։ Ինչպես ասել է  Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին դատարկ դհոլ անվանումը ստացած, հետո արդեն ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանը, այդ օրը իրենց համար սուրբ օր է, ՀՀԿ-ում էլ որոշել են անել ամեն ինչ, որպեսզի ոչ ոք՝ անգամ լրագրողները «չփչացնեն» նրանց տոնը։ իշեցնենք, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում պաշտոնապես մեկնարկեց վարչապետի թեկնածուի հարցի շուրջ քննարկումները։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց,  որ շաբաթ օրը հրավիրվելիք խորհրդի նիստում պաշտոնապես կառաջադրեն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում։ Հիմա, սակայն կուսակցությունը որոշել է այդ գործընթացը գաղտնի պահել։ Խորհրդի նիստից հետո մեզ հասած տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ն կտարածի հաղորդագրություն։ Սերժ Սարգսյանի առաջադրման գործընթացի լուսաբանումն էլ վերապահված է միայն Հանրային հեռուստաընկերությանը, որը կֆիքսի կադրեր, թե ինչպես միաձայն եւ ուրախ ՀՀԿ-ականները վարչապետի պաշտոնում առաջադրեցին Ս․ Սարգսյանին։ Նշենք նաեւ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են վաղը շրջափակել ՀՀԿ-ի շենքը, այն նույն ժամանակ, երբ ներսում գտնվելու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր