00:00:00

Կապանի հիվանդանոցում 7-ամյա երեխային վիրահատարանից կապտուկներով դուրս են բերել և մայրիկին ասել, որ անդաստիարակ երեխա ունի

01:20, 14 ապրիլ 2018 Իրավական

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանը իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկտուկներով, դուրս են բերել բժիշկները և ասել, որ անդաստիարակ երեխա ունի, և չի թողնում սկսեն վիրահատությունը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ն. Խաչատրյանը ասաց. -Երեխայիս առավոտյան ժամը 09:00-ին տարել ենք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների (գլանների) վիրահատություն կատարեին: Նախորդ օրը և այսօր անալիզներ էինք հանձնել և ամեն բան նորմալ էր վիրահատելու համար: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխեցին վիրահատարան: Վիրահատությունը սկսելուց կես ժամ անց բուժքույրը՝ ոմն Զոյա, բարկացած դուրս եկավ վիրահատարանից և ինձ ասեց, որ անդաստիարակ երեխա ունեմ, չի թողնում սկսենք վիրահատությունը ու որդուս դեմքին բազում կապտուկներով և ուժասպառ վիճակով տվեց իմ գիրկը: Ես բարկացած գնացի գլխավոր բժշկի մոտ, որ իմ բողոքն արտահայտեմ, սակայն նա միայն կանչեց բուժքույրին, նրան մի քանի բան ասեց ու ճանապարհեց:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31