00:00:00

Փաշինյանը հաշտության ձեռք մեկնեց բոլոր ընդդիմադիր ուժերին

23:37, 13 ապրիլ 2018

  https://www.youtube.com/watch?v=-oVNigIGs_4&feature=youtu.be «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր ու «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ քիչ առաջ դիմեց ՀՀ բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերին: Նա  համերաշխության ձեռք մեկնեց ՀՀ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր երբևէ պայքար են մղել Սերժ Սարգսյան ու նրա ապօրինի իշխանության դեմ: «Մենք այս ընթացքում բազմաթիվ հակասություններ ենք ունեցել, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք իրար, բայց ժամանակն է, որ միավորվենք Ազատության հրապարակում ու ներենք միմյանց»,-ասաց Փաշինյանը: Նա առաձնահատուկ ուղերձ հղեց «Ելք» դաշինքի գործընկերներին՝ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ասելով, որ միասնական են երջանիկ ապագա ունենալու հարցում: «Ահա, Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, և մենք ուզում ենք ձեզ տեսնել այստեղ՝ մեր կողքին»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր