00:00:00

Խոշոր ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդը մխրճվել է բենզատարի մեջ (ֆոտո)

02:28, 28 փետրվար 2018 Իրավական

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի բնակիչ 45-ամյա Շահեն Խաչատրյանը Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած Lada Priora մակնիշի 35 NՍ 881 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Lada-ի վարորդ Շ. Խաչատրյանին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից և ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը: Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր