00:00:00

Սա ազատագրական պայքար է. Նիկոլ Փաշինյան

23:08, 13 ապրիլ 2018

Ազատության հրապարակում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ՀՀ ժողովրդից, որ ի վիճակի չի եղել օբյեկտիվորեն գնահատել նրա գերեվարվածության իրական աստիճանը ու մենակ է թողել այս իշխանության ճիրաններում: «Սա ազատագրման ժամ է: Մենք ասում են ՀՀ քաղաքացուն՝ սիրելի ժողովուրդ, դուրս արի հրապարակ և տեր կանգնի քո իրավունքին, քո իշխանությանը, քո հայրենիքին, և մենք այս պայքարում ձեր կամարտահայտությունը տեսնելով, ձեր պատվիրակվածությունը տեսնելով՝ մենք մեր ժողովրդին անպայմանորեն կհասցնենք հաղթանակ ավարտին»,-ասաց նա: Նա հայտարարեց՝ այս պայքարում իրեց նպատակը միայն ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլ քաղաքացուն ազատազրկելը: «Սերժ Սարգսյանը արհամարանքի և նվաստացման մի աննախադեպ արշավ է սկսել ժողովրդի նկատմամբ՝ ապացուցելով, որ ՀՀ ժողովրդին վերաբերում է որպես հպատակների, հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ 2014 թվականին ստանձնած հրապարակային պարտավորությունից հետո նա վարչապետի պաշտոնը հավակնելու պատրաստակամություն է ցուցաբերում: Նա արդեն հեռացել է իշխանությունից, մեր խնդիրն է թույլ չտալ, որ նա վերադառնա»,-ասաց նա: https://www.youtube.com/watch?v=z7_jZ6cmqOg&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր