00:00:00

Ազգային ժողովում վաղը ընտրություններ են

03:55, 28 փետրվար 2018

Ազգային ժողովը վաղը՝ առավոտյան 10:30 ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին:  Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին: Այսօր նրանք արդեն հանդես եկան ելույթներով, պատասխանեցին պատգամավորների հարցերին: Վաղը ընտրվելու է նաև Պետական-իրավական և մարդու հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը: Միակ թեկնածուն ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանն է: Նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է այս պաշտոնից, քանի որ իր թեկնածությունն է առաջադրել ՍԴ անդամի թափուր տեղի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր