Բեյրութում կյանքից հեռացել է սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։ Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։ Նա սփյուռքահայ կրթամշակութային հայտնի գործիչ Գեւորգ Գանտահարյանի կինն էր և Բեյրութում լույս ընծայվող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մայրը։