00:00:00

Ապրիլի 16-ից մայրաքաղաքի մի շարք հանրային վայրերում տարհանման վարժանքներ կանցկացվեն

23:17, 13 ապրիլ 2018

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» («Зимняя вишня») առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը օրակարգային է համարում խոշոր ժամանցի կենտրոններում բնակչության անվտանգության հարցը։
«911 արտակարգ թերթը» գրում է, որ Երևանի փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ապրիլի 16-ից բազմաթիվ խոշոր օբյեկտներում «Դալմա գարդեն մոլ», «Պրոսպեկտ», «Հայ-բելառուսական առևտրի տուն», «Մետրոնոմ», «Ռոսիա», «Տաշիր», «Պալաս» առևտրի կենտրոններ, Երևան տոնավաճառ, «Վեգա» հիպերմարկետ, «Հագուստի աշխարհ» խանութների ցանց, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց, «Տաշիր» պիցցերիաների ցանց, «Լաթար» հյուրանոցային և «Կովկաս» ռեստորանային համալիրներում երեկոյան ժամերին կանցկացվեն «Հրդեհների դեպքում կազմակերպության աշխատակիցների տարհանման կազմակերպում» թեմայով վարժանքներ՝ վարչության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։ Փրկարարներն անձնակազմին և այցելուներին կներկայացնեն խոշոր հրդեհի ժամանակ պաշտպանության վարքականոնը, տարհանման ուղիներն ու խուճապը հաղթահարելու միջոցները, փրկարար ծառայություն ահազանգելու կարգը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր