00:00:00

Ադրբեջանի բնակչության թիվը գրեթե մոտեցել է 10 միլիոնի

22:55, 13 ապրիլ 2018

Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ 2017թ-ի դրությամբ Ադրբեջանի բնակչության թիվը գրեթե մոտեցել է 10 միլիոնի, ավելի ճշգրիտ՝ կազմում է 9.810.000 հոգի: ԱՀ ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված ընտրացուցակների համաձայն՝ ընտրողների թիվը (18 տարին լրացած բոլոր քաղաքացիները) կազմում է 5.192.063, չնայած ԿԸՀ նախագահ Փանահովը նշել է 5.300.000՝ մտածելով, որ մարդկանց մտքով չի անցնի մտնել ու իրար գումարել 125 ընտրական շրջանների դիմաց նշված թվերը։ Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքի՝ ԱՀ բնակչության՝ ըստ տարիքային խմբերի ներկացված վիճակագրությամբ 0-19 տարեկանները (0-4, 5-9, 10-14, 15-19 տարիքային խմբերի հանրագումար) կազմում են 2.883.000 հոգի։ Ստացվում է մոտ 8 միլիոն ( 5,192,063+ 2,883,000 = 8075063)՝ 18 և 19 տարեկաններն էլ դեռ ներառյալ։ Հիմա եթե 0-19 տարեկանների ընդհանուր՝ 2,883,000 թվից հանվեն 18 և 19 տարեկանները, ԼՂ ընտրական շրջանները, որոնք ներկայացված են ընտրական ցուցակներում համապատասխան թվաքանակի ընտրողներով, բացի այդ՝ հաշվի առնվեն այդ ցուցակների անճշտությունները, դրանց բազմաթիվ կեղծիքներով կազմված լինելը, ավելին՝ ինչպես 125 ընտրական շրջանների դեպքում ենք հաշվել, նույն կերպ հաշվարկվեն նաև դրանցից յուրաքանչյուրում ներառված ընտրատեղամասերի իրական հանրագումարները (իսկ դրա հիմքը կա՝ ելնելով, Փանահովի արդեն իսկ կեղծ հայտարարությունից), ապա չեմ կարծում, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողների թիվը նույնիսկ 7 միլիոնի հասնի։ Իսկ եթե հաշվի առնվի Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողների և փաստացի այնտեղ չապրողների թիվը, ապա շատ ավելի այլ պատկեր կլինի։ Մի բան հաստատ է, որ զուտ միայն իրենց պետական պաշտոնական աղբյուրներով ներկայացվող թվերի համեմատումը մոտ 2 միլիոնի տարբերություն է տալիս։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր