00:00:00

Բացահայտվել է հանցագործության 45 դեպք

21:09, 13 ապրիլ 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 4, թմրամիջոցի հայտնաբերման և պետական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, մարդականց առևտրի կամ սեռական շահագործման, կաշառակերության և իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 2 հրացան, ինքնաշեն 2 ատրճանակ, գազային 1 ատրճանակ, օդամղիչ 1 ատրճանակ, 4 նռնակ, ինքնաձիգի կոտրված փող և տարբեր տրամաչափի 292 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր