00:00:00

Մեկնարկել է «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը

20:54, 13 ապրիլ 2018

Այսօր  Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ)  հիմնադրամը պաշտոնապես մեկնարկել է  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով: Ծրագրի մեկնարկային  համաժողովին մասնակցել են  Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը,ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը, ինչպես նաև  ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։   ՏԿԶ  նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկայացնելով առկա իրավիճակը`  նշել է. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարևոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի և իրագործի էներգախնայող և էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձևավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի և գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի հինգ մարզում: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաև մեր հանրապետության մյուս համայնքներում»: «Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն՝ նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50 տոկոսը»,- ասել է  ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։ Ծրագրի շրջանակում ԱՍԲԱ հիմնադրամը համագործակցելու է Գերմանիայի «Արևելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնութան» (IWOe.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u.» Էներգախնայողության կենտրոնի և Նիդեռլանդների «Energie-U» կոոպերատիվ գործընկեր կազմակերպությունների հետ  ԷԱՀՀ  ծրագիրն իրականացնելու համար, որի նպատակն է Հայաստանի հինգ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերում զարգացնել էներգաարդյունավետության մշակույթը և բարելավել բնակիչների կյանքը։   Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի Հանրապետության և Նիդեռլանդների գործընկեր կազմակերպությունների փորձագետները  ներկայացրել են  էներգաարդյունավետության խթանման ու հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իրենց երկրների փորձն ու դրանցից քաղված դասերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր