00:00:00

ՀՀ գլխավոր դատախազի Միջնորդությունն ապօրինի է. Արատտա իրավաբանական ընկերությունը հայտարարություն է տարածել

23:59, 15 հունիս 2020 Իրավական

Միջնորդությունն ապօրինի է Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդության հետ միասին նաև Ազգային ժողով մեկ այլ միջնորդությւոն է ներկայացրել՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին: Ընդ որում, հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ գլխավոր դատախազի վերոհիշյալ միջնորդությունը փոփոխման կամ լրացման ենթակա չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա խափանման միջոցներից միայն կալանավորումն է, որ կապված է անձին ժամանակավորապես ազատությունից զրկելու հետ: Այդ է վկայում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է:
Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ` այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Այլ խոսքով ասած՝ վերոհիշյալ իրավանորմը հռչակում է, որ այն դեպքում, երբ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելուն հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելով, ապա դատարանը պետք է մերժի կալանավորման մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Իր հերթին, կալանավորման մասին միջնորդություն ներկայացնող սուբյեկտի՝ քննիչի կամ դատախազի տեսանյունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը նշանակում է, որ կալանավորման մասին քննիչի կամ դատախազի միջնորդությունը պետք է պարունակի պատշաճ պատճառաբանություն, թե ինչ հիմնավորմամբ է, որ այլ խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելուն:
Վերոնշյալ արձանագրումից էլ հետևում է, որ այն դեպքում, երբ առկա է պատգամավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն ՀՀ Ազգայի ժողովին ներկայացնելու անհրաժեշտություն, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար, այդ միջնորդությունում նույնպես պետք է պատշաճ պատճառաբանի, թե ինչ պատճառով է, որ պատգամավորի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ խափանման միջոցների կիրառումը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը մինչդատական քրեական վարույթում: Այսինքն՝ ՝ հիշյալ միջնորդությունում ՀՀ գլխավոր դատախազը պետք է պատշաճ պատճառաբանի, թե ինչու է միայն պատգամավորին կալանավորելով կամ ազատությունից զրկելով կարելի հասնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակին, այն է՝ մնչդատական քրեական վարույթում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելուն: Մինչդեռ, համացանցում առկա՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի 2020թ. հունիսի 15-ի միջնորդությունը վերոհիշյալի մասին որևէ պատճառաբանություն չի պարունակում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր