00:00:00

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը մասնակցում է Ռիգայում անցկացվող միջազգային գիտաժողովին

19:38, 13 ապրիլ 2018

Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցի ընթացքում մասնակցում է Ռիգայում ս/թ ապրիլի 13-ին անցկացվող միջազգային գիտաժողովին՝ նվիրված Լատվիայում մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտի կազմավորման 15-ամյա հոբելյանին: Գիտաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Լատվիայի երդվյալ հարկադիր կատարողների խորհրդի նախագահ Ա.Սպորը, Լատվիայի արդարադատության նախարար Ձ.Ռասնաչը, Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆ.Անդրիյոն: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է հարկադիր կատարողի մասնագիտության զարգացումը 100-ամյա պատմության կտրվածքով՝ ներկայացնելով առանձին ժամանակաշրջաններում հարկադիր կատարողի մասագիտության առջև ծառայած մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները: Լատվիայի երդվյալ հարկադիր կատարողների խորհրդի նախագահ Ա.Սպորը, իր ելույթում առանձնակի անդրադառնալով միջազգային գործընկերների ունեցած ներդրմանը 15 տարիների ընթացումմասնավոր հարկադիր կատարողի մասնագիտության կայացման գործում, բարձր է գնահատել նաև համագործակցությունը Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության հետ՝ ընդգծելով, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները լավ նախադրյալ են հարկադիր կատարման ոլորտում միջազգային լավագույն փորձի փոխանակման և գործակցության զարգացման հետագա ուղիների նախանշման ուղղությամբ: Գիտաժողովին մասնակցում են պատվիրակություններ Բուլղարիայից, Բելառուսից, Լիտվայից, Էստոնիայից, Մոլդովայից, Ռուսաստանից և Նիդերլանդներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր