00:00:00

Որևէ մեկն առանց մեզ «Ելքի» անունից չի կարող որոշում կայացնել. Փաշինյան

18:35, 13 ապրիլ 2018

«Մենք խնդիր ունենք թույլ չտալ, որ այդ նիստը կայանա, եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, նշանակում է, որ մեր թեկնածուն ևս պետք է ներկա լինի, նշանակում է, որ մենք նպաստում ենք, որ այդ նիստը կայանա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նույն դաշինքի անդամ երկու կուսակցությունների՝ «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» հնարավոր ցանկության մասին՝ առաջադրել վարչապետի թեկնածու: Հարցին, թե եթե ամեն դեպքում այս երկու կուսակցությունները, որ այս պահին դաշինքում մեծամասնություն են կազմում, որոշեն թեկնածու առաջադրել, ինչ կանի ՔՊ-ն, Փաշինյանը պատասխանեց. «Շնորհավորում եմ… ես «Ելք» խմբակցության ղեկավարն եմ, «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելք»-ի ուժերից մեկն է, և որևէ մեկը առանց մեզ «Ելքի» անունից չի կարող որոշում կայացնել, առանց ՔՊ-ի «Ելք» դաշինքը չի կարող որոշում կայացնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր