00:00:00

Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը ես եմ, և ես եմ կրում պատասխանատվություն. Փաշինյան (տեսանյութ)

18:24, 13 ապրիլ 2018

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության ղեկավար,  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ կախված է քաղաքացիների պասիվություն ու ակտիվությունից: «Չկա այնպիսի սցենար, որ մենք գործողություններ չձեռնարկենք, բայց դրա ծավալը կախված է քաղաքացիների մասնակցությունից: 100 հոգով կլինենք, կանենք այնպիսի գործողություն, որ ի վիճակի է հանել 100 հոգին, 100 հազար հոգի կլինի, կանենք իշխանափոխություն»,-հայտարարեց նա: Փաշինյանն ընդգծեց. «Այսօրվա հանրահավաքի կազմակերպիչը ես եմ, և ես եմ կրում պատասխանատվություն: Դրա շուրջ համաձայնություն կա բոլոր ուժերի միջև»: Դիտարկմանը, որ վաղը ակնկալվում է ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ Սերժ Սարգսյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու, ինչ ունի նրանց ասելու, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կփորձեմ այդ դահլիճում ներկա մարդկանց հանդիպել»: Հարցին՝ այսինքն այնտեղ շենքի շրջափակո՞ւմ է սպասվում, նա արձագանքեց. «Տեսնենք, Ազատության հրապարակում: Այս բոլոր սցենարների մասին խոսվել է, եւ դրանց իրագործումը կախված է կոնկրետ քաղաքացիների ակտիվությունից»: Նա խոստացավ իր ելույթում անդրադառնալ «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություններին, որոնք չեն միացել «Իմ քայլը» նախաձեռնությանը: Անդրադառնալով իրենց հետագա քայլերին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք շուրջօրյա ռեժիմով լինելու են հրապարակում, գիշերելու են այնտեղ: Ես 15 օր չեմ եղել տանը եւ չեմ գնալու մեր տուն  մինչեւ ինչ-որ հանգուցալուծում»: https://www.youtube.com/watch?v=RXShXKGAf5Q

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր