Արեւմտյան Ավստրալիայում եւ ամբողջ աշխարհում երկար սխասված նախագծի՝ Square Kilometer Array խոշորագույն ռադիոհեռադիտակի կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն 2021 թվականին: Պաշտոնական շահագործումը նախատեսված է 2027 թվականին, գրում է Naked-Science-ը:
Արեւմտյան Ավստրալիայում յոթ տարի շարունակ կատարված աշխատանքների արդյունքում ավարտվել է աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակի՝ Square Kilometer Array-ի (SKA) նախագծումն ու մեկնարկել են կառուցման աշխատանքները: Ավստրալիայում՝ Պերտ քաղաքից շուրջ 800 կմ հեռավորության վրա, կտեղադրվեն 130 հազար առանձին ռադիոհավաքներ ավելի քան մեկ միլիոն քառակուսի մետր մակերեսի վրա, որոնք համատեղ կաշխատեն MeerKAT ռադիոհեռադիտակի հետ. Որը տեղակայված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: SKA-ն միջազգային նախագիծ է, որում մասնակցում է 14 երկիր:
«Մեր բյուջեն կազմում է 1.87 միլիարդ եվրո առաջին հինգ տարիների համար: Վերջին յոթ տարիների համար իմ թիմը ստացել է ավելի քան 10 միլիոն դոլարի աջակցություն այդ նշաձողին հասնելու համար, եւ այդ միջոցների զգալի մասը թույլ է տվել Արեւմտյան Ավստրալիային պատրաստվել SKA-ի կառուցմանը»,-պատմել է պրոֆեսոր Սթիվեն Թինգեյը: