00:00:00

Ադրբեջանցիները կորոնավիրուսով հայաստանցի 3500 հիվանդի տվյալ են հանրայնացրել. Ո՞վ պետք է ապահովի և պաշտպանի բժշկական գաղտնիքը. aysor.am

14:19, 13 հունիս 2020 Առողջություն

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով հայաստանցի հիվանդների և կոնտակտավորների մոտ 3500 մարդու տվյալ։ Aysor.am-ի հետ զրույցում անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հանրայնացվել են տվյալներ Արմավիրի մարզից։ «Այս պահին հանրայնեցված են Արմավիրի մարզից տվյալներ։ Դա երկու բան կարող է նշանակել. կամ միայն Արմավիրի հիվանդանոցն են կոտրել, կամ ավելի կոտրել են տվյալների ավելի մեծ բազա, ու դեռ հանրայնացրել են միայն Արմավիրի տվյալները։ Հուսանք, որ այնուամենայնիվ առաջին տարբերակն է», – ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ չի կարծում, թե ավելի վաղ համացանցում հայտնված կորոնավիրուսից մահացած մարդկանց տվյալների դեպքը կապված է այս դեպքի հետ։ «Առաջինի դեպքում հայտնի չէ, թե ով է հանրայնացրել ու, կարծում եմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Առաջին դեպքը, ամենայն հավանականությամբ, ներքին արտահոսք է եղել, սա հաքերային է։ Առաջին արտահոսքի դեպքը նաև նյուանս ուներ. քանի որ մահացած մարդիկ էին, փաստացի, դա արդեն անձնական տվյալ չի համարվում, դրա համար լղոզվեց, գնաց, բայց այս դեպքը երեք հազարից ավել մարդկանց անձնական տվյալներ են», – ասաց Մարտիրոսյանը։ Ո՞վ պետք է ապահովի և պաշտպանի բժշկական գաղտնիքը հարցին, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Թե ով պետք է պաշտպանի՝ շատ մեծ հարց է։ Հայաստանում, ինձ թվում է, այդ հարցով հստակություն չկա»։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր