00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավարին

17:35, 13 ապրիլ 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավար Լի Սիենմինին: Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում: Ընկերության ղեկավարի հետ  քննարկելով  համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն  Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ  գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր