00:00:00

Արցախի միջոցառումից հետո իմ կողքին եղած պաշտոնյաները չեն վարակվել․ Փաշինյան

20:06, 12 հունիս 2020 Առողջություն

Ազգային ժողովում իր վարակման պատմության անդրադառնալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Արցախի նոր նախագահի պաշտոնամուտի արարողությանը, որի ժամանակ պաշտոնյաներն առանց դիմակի նշում էին Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտը։ Վարչապետն ասաց, որ այդ միջոցառման ժամանակ որևէ կանոն չի խախտվել։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում Արցախում գործող իրավական ռեժիմը թույլ է տվել առանց դիմակի լինել։ Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը, հնարավոր է, վարակակիր էր այդ ժամանակ, ինքը՝ Փաշինյանը, պատասխանեց՝ իր կողքին գտնվողներին վկայակոչելով։ Նա նշեց, որ իր կողքին այդ ժամանակ եղել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Փաշինյանը պնդեց, որ նրանցից ոչ մեկն այս պահի դրությամբ վարակված չի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր