00:00:00

Առաջին հիվանդանոցում 10 մահճակալ է, ու մրջյունը փիղ է դարձել. Արսեն Թորոսյան

15:50, 12 հունիս 2020 Հասարակություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դիմակների պարտադիր կրելուն, նշեց, որ, եթե դրանք կրելը պարտադիր չդառնար, չենք կարող ասել՝ վարակակիրների թիվը կլիներ 600, թե՝ 800.«Չեմ ուզում լավատեսական նոտաներ դնել, քանի որ իրավիճակը պետք է կառավարենք ու անկման տանենք։Ասել, որ միջոցառումները ոչ էֆեկտիվ են, սխալ է։ Օրինակ՝ 15 հազար դեպքի  պետք է հասած լինեինք հունիսի 9-ին՝ նախնական գնահատականներով, սակայն  մենք հասանք ամսի 12-ին, ինչը շատ լավ է, սակայն դա մեծ թիվ է։ Մենք հզորությունը զարգացնելուն զուգընթաց պետք է ուշադրություն դարձնենք ծանր և ծայրահեղ ծանր դեպքերին։ Ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը բարձր է։ Բոլոր գործողությունները պետք է լինեն թվերի զսպման ուղղությամբ, ոչ թե միայն հզորությունների բարձրացման»։ Լրագրողների այն նկատառմանը, որ շատ են մեղադրանքներն իր հասցեին, մասնավորապես, որ սեփական ամբիցիաների պատճառով Թորոսյանը հրաժարվել է աշխատել թիվ 1 և Նաիրի հիվանդանոցների հետ, ովքեր պատրաստ են եղել աջակցել ԱՆ-ին այս շրջանում, նախարարն ասաց, որ արդեն արձագանքել է.«Եթե դուք խոսում եք 10 մահճակալի մասին, 2200 մահաճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, և անձնական ամբիցիա  չկա ու չի կարող լինել, որովհետև ամբողջ առողջապահական համակարգն, ի սկզբանե, ներգրավված է եղել այս պրոցեսում։ Այո, պետք է լինեն ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետև սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, այլ  զբաղվում է նաև մեր բոլորի այլ հիվանդություններով։ Առաջին հիվանդանոցում 10 մահճակալ է, ու մրջյունը փիղ է դարձել, իսկ «Նաիրի» բկ-ն որոշում է կայացրել, որ ընդհանրապես չի զբաղվելու կորոնավիրուսի բուժմամբ, ինչը ճիշտ որոշում է և ուժի մեջ է»։ Խոսելով այն մասին, թե հանրային վայրերում անընդհատ դիմակի կրումը բերում է թթվածնային քաղցի, նախարարը նշեց, որ դա միֆ է.«Կարող է լինեն կոնկրետ մարդիկ, ովքեր հակացուցում ունեն, բայց սովորական քաղաքացիների մոտ դա չի բերում թթվածնային քաղցի, քանի որ թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր և հետո արտաշնչվում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր