00:00:00

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք. մարզպետարան

01:52, 10 հունիս 2020 Առողջություն

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սյունիքի մարզպետարանը զգուշացնում եվ պահանջում է Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից բուժված՝ 63 հոգի հիվանդ՝ 60 հոգի, որից՝ Կապանում՝ 4 հիվանդ, Գորիսում՝ 2 հիվանդ, Սիսիանում՝ 11 հիվանդ, Մեղրիում՝ 40 հիվանդ, Տաթեւում՝ 2 հիվանդ, Գորայքում՝ 1 հիվանդ։ 18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։ Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների ցինիզմի դրսեւորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաեւ նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) եւ Տաթեւ (հոգեհանգստի եւ թաղման արարողություն) համայնքներում: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց՝ խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր