00:00:00

Հայտնի է Արուճում ապօրինի զենք-զինամթերքի պահման գործով ձերբակալված անձի ինքնությունը. մանրամասներ

01:43, 28 փետրվար 2018 Իրավական

Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում օրեր առաջ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել է 56-ամյա մի տղամարդ: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ձերբակալված անձը Գնել Հովհաննիսյանն է, ով նախկինում դատապարտված է եղել ոչ ավել ոչ պակաս ԱԱԾ-ի կողմից Նորքում վնասազերծված զինված խմբի գործով, սակայն Հովհաննիսյանի մասով քրեական գործի քննությունն առանձնացված է եղել, նա առաջադրված մեղադրանքը ընդունել է, և դատարանի 05-12-2016թ. դատավճռով դատապարտվել է 2 ամիս ժամկետով կալանքի: Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Գնել Հովհաննիսյանը անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տան՝ Շարուրի փողոցի 13-րդ շենքի 29-րդ բնակարանին կից ավտոտնակում ապօրինի պահել է փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող երեք հատ գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ, ռազմամթերք հանդիսացող թվով երեք հատ գործարանային արտադրության «ЭДП» տեսակի էլեկտրոդետոնատորներ, որոնք 2016թ. սեպտեմբերի 30-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ բնակարանին կից ավտոտնակում:   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31