00:00:00

«Ծառուկյան» դաշինքին՝ Սարգսյանին դեմ քվեարկելը չի փրկի

15:12, 13 ապրիլ 2018

«Ծառուկյան» դաշինքի առանձին պատգամավորներ  հայտարարում են, որ եթե խմբակցությունը  կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Տեսական առումով նրանք ճիշտ են, հնարավոր չէ կողմ լինել Հայաստանի առաջին դեմքին եւ զուգահեռ ընդդիմադիր խաղալ։ Սակայն, անգամ եթե երկրի երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, դժվար թե կարողանա պահպանել ընդդիմադիր իր կեցվածքը։ Իշխանությանն անհսացե քննադատող «Ծառուկյան»  խմբակցությունը, անգամ եթե Սերժ Սարգսյանին դեմ քվեարկի հետագայում խիստ կաշկանդված է լինելու վերջինիս գործունեությունը քննադատելու հարցում,ինչն էլ ինքնին ենթադրում է, որ եթե ոչ երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, ապա միեւնույնն է կարճ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժն ու խմբակցությունը խորհրդարանում կդադարեն լինել ընդդիմադիր։ Նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում մի քանի անգամ փողոցային պայքարներ եղան, որոնց անմասն մնաց ընդդիմադիր համարվող այս քաղաքական ուժը։ Նրանք նմանատիպ բոլոր դեպքերում հայտարարում էին, թե հարցի լուծումը ԱԺ-ի պատերից ներս չի սպառվել, սակայն իրականում բոլորին էր պարզ, որ խորհրդարանում նրանք որեւէ հարց լուծել չեն կարող, գոնե այն պատճառով, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, եւ ցանկացած օրենքի նախագիծ կարող էր անցկացնել։ Փողոցային պայքարի մասնակից ամեն դեպքում Ծառուկյան» դաշինքը՝ ԲՀԿ-ն մեկ անգամ փորձ կատարել է լինել, իսկ հետեւանքները բավականին ծանր են եղել։ Իշխանությունը նրանց ոչ միայն փողոցից հեռացրեց, այլ նաեւ՝ քաղաքականությունից։ Նախկինի դառը փորձը ունենալով աչքի առաջ այս անգամ ԲՀԿ-ն շատ ավելի զգույշ վարվեց։ Փողոց դուրս չգալ, որեւէ կերպ պայքար չտանելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու հարցում փոշիացրեց նրանց ընդդիմադիր կերպարը։ Այլեւս որեւէ մեկի համար հետաքրքիր չէ դեմ, թե կողմ կքվեարկեն նրանք Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր