Տյաժելնիկովը կոչ է արել հրաժարվել մուգ դիմակներից, քանի որ դրանք կլանում են արևի ճառագայթները և կարող են չափից շատ տաքանալ: Նա խորհուրդ է տվել ընտրել հնարավորինս թեթև դիմակներ, որոնց միջոցով օդն անցնում է, որոնք կարող են պահել թքի վտանգավոր մասնիկները, միաժամանակ թույլ տալ, որ դիմակ կրողը նորմալ շնչի:
Դրա համար ամենից հարմար դիմակներն են բարակ բամբակե, թանզիֆից պատրաստված կամ ստանդարտ բժշկական դիմակները: